Jump to content

Ֆեոդոր Գլադկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆեոդոր Գլադկով
Ծնվել էհունիսի 9 (21), 1883[1]
ԾննդավայրBolshaya Chernavka, Պետրովսկի ուեզդ, Սարատովի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էդեկտեմբերի 20, 1958(1958-12-20)[1][2][3][…] (75 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Մասնագիտությունլրագրող և գրող
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ժանրերվեպ
Ուշագրավ աշխատանքներCement?
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
և Ստալինյան մրցանակ
 Fyodor Gladkov Վիքիպահեստում

Ֆեոդոր Վասիլևիչ Գլադկով (հունիսի 9 (21), 1883[1], Bolshaya Chernavka, Պետրովսկի ուեզդ, Սարատովի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 20, 1958(1958-12-20)[1][2][3][…], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս խորհրդային գրող։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լայն ճանաչում է գտել «Ցեմենտ» (1925 թ.) վեպը, որտեղ պատկերված են բանվոր դասակարգի աշխատանքային սխրագործությունները։ 1932 թվականին լույս տեսած «Փոքրիկ եռերգություն» ժողովածուում Գլադկովը երգիծել է ստորաքարշներին, խաբեբաներին։

Նշանավոր է Դնեպրոհէկի շինարարությանը նվիրված «Էներգիա» (1932-1938 թթ.) վեպը։ Հայրենական պատերազմի տարիներին (1941-1945 թթ.) գրել է պատմվածքներ Ուրալի պաշտպանական գործարանների բանվորների մասին, հետպատերազմյան տարիներին՝ կենսագրական եռերգություն՝ «Վիպակ մանկության մասին» (1949 թ., ԽՍՀՄ պետական մրցանակ, 1950 թ.), «Վոլնիցա» (1950 թ., ԽՍՀՄ պետական մրցանակ, 1951 թ.), «Դժվարին տարի» (1954 թ.)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեոդոր Գլադկով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 89